Վաշինգթոնը չի միջամտի Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի բանակցություններին. Թիլերսոն
ՄիջազգայինՎաշինգթոնը չի միջամտի Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի բանակցություններին, սակայն կոչ է անում կողմերին արագ լուծել այդ հարցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հաղորդում է AFP-ն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կպահպանի Միացյալ Թագավորության հետ վաղեմի, առանձնահատուկ հարաբերությունները, բայց միեւնույն ժամանակ «մենք կպահպանենք ԵՄ հետ ամուր հարաբերություններ, անկախ brexit-ի արդյունքներից»: «Մենք չենք փորձի ազդել բանակցությունների վրա, սակայն մենք կոչ ենք անում Մեծ Բրիտանիային եւ Եվրամիությանը արագ լուծել այդ հարցը, առանց սադրանքների», - ասել է նա: