ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է Հյուսիսային Կորեայի հրթիռի գործարկումը
ՄիջազգայինԱՄՆ-ն խստորեն դատապարտում է Հյուսիսային Կորեայից ամենայն հավանականությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը Ճապոնական ծով, որը հարեւաններին եւ տարածաշրջանային ու գլոբալ կայունության համար սպառնալիք է: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարության մեջ:
Միացյալ Նահանգները, Կանադայի հետ համագործակցությամբ, ՄԱԿ հրամանատարության մեջ մտնող անդամ պետությունների ժողով կհավաքի, Կորեայի Հանրապետության, Ճապոնիայի եւ այլ տուժած երկրների մասնակցությամբ, որպեսզի քննարկի՝ ինչպես համաշխարհային հանրությունը կարող է դիմակայել Հյուսիսային Կորեայի սպառնալիքին:
Այս պահին դիվանագիտական տարբերակները կենսունակ ն եւ բաց են: ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հյուսիսային Կորեայի ռազմական գործողությունների եւ միջուկային փորձարկումների դադարեցման համար խաղաղ ճանապարհ գտնելու հարցում: