Թրամփը Հյուսիսային Կորեայի հրթիռի արձակումը համարում է Կոնգրեսում բյուջեի հարցում համաձայնության հասնելու առիթ
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հյուսիսային Կորեայի հերթական հրթիռային արձակումից հետո դեմոկրատները պետք է հանրապեականների հետ համաձայնության գան հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի նախագծի հարցում: Նա այս մասին հայտնել է Twitter-ի իր էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հյուսիսային Կորեայի հրթիռի արձակումից հետո ավելի, քան երբեւէ կարեւոր է դարձել մեր կառավարության եւ զինծառայողների ֆինանսավորումը: Դեմոկրատները չպետք է պատանդ պահեն Զինված ուժերի ֆինանսավորումը հանուն համաներման եւ ապօրինի ներգաղթի»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Նա շեշտել է, որ «խաղադրույք է կատարել ապօրինի ներգաթի դադարեցման վրա եւ մեծ խաղագումար շահել»: «Հիմա նրանք չեն կարող սպառնալ դաշնային կառավարության աշխատանքի դադարեցմամբ ֆինանսավորման բացակայության պատճառով, որպեսզի իրենց պահանջները կատարվեն»,- եզրափակել է Թրամփը: