Մունը եւ Թրամփը պայմանավորվել են Հյուսիսային Կորեայի նկատմամբ առավելագույն ճնշման եւ պատժամիջոցների հարցում
ՄիջազգայինՀարավային Կորեան եւ ԱՄՆ-ն կշարունակեն Հյուսիսային Կորեայի նկատմամբ ճնշումներն ու պատժամիջոցները, որպեսզի նրան ստիպեն հրթիռամիջուկային ծրագրից հրաժարվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի հաղորդագրությունը: Մուն Չժե ԻՆը եւ Դոնալդ Թրամփը այս մասին պայմանավորվել են հեռախոսային զրույցի ընթացքում:
«Մունը եւ Թրամփը պայմանավորվել են միջազգային հանրության սերտ համագործակցության, Հյուսիսային Կորեայի նկատմամբ առավելագույն ճնշումն ու պատժամիջոցները շարունակելու հարցում»,- ընդգծված է հաղորդագրության մեջ: Երկու երկրների նախագահները «Փհենյանին դատապարտել են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակելու համար, որն իրականացվել է, չնայած միջազգային հանրության բազմաթիվ նախազգուշացումներին եւ խախտելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերը»:
Մունն ու Թրամփը «քննարկել են նաեւ Հյուսիսային Կորեայի վերջին սադրանքին պատասխանելու տարբերակները»՝ համաձայնվելով, որ այն խաղաղությանն ու կայունությանը լուրջ սպառնալիք է ներկայացնում: