Զիդան. Ֆուենլաբրադան շատ լավ թիմ է, այն չպետք է խաղա Սեգունդա Բ-ում
Սպորտ«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է Իսպանիայի Գավաթի 1/16 եզրափակչի պատասխան խաղը, որում մադրիդցիները սեփական հարկի տակ մրցել են «Ֆուենլաբրադայի» հետ:
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով, բայց «Ռեալը» հաջորդ փուլ է դուրս եկել հյուրընկալվելիս տոնած հաղթանակի շնորհիվ (2:0).
«Ամենևին էլ զայրացած չեմ: Մենք հասկանում էինք, որ հեշտ չի լինելու: Մրցակիցը շատ լավ խաղ ցուցադրեց, բայց ես ուրախ եմ, որ մենք հաջորդ փուլ դուրս եկանք. դա էր հիմնական նպատակը:
Մարդիկ կարող են ասել ինչ ցանկանան, բայց նրանք պետք է տեսնեին, որ մեր թիմը պայքարեց մինչև վերջ: «Ֆուենլաբրադան» շատ լավ թիմ է, այն չպետք է խաղա Սեգունդա Բ-ում»,- Զիդանի խոսքերն է փոխանցում «Marca»-ն: