Դիարբեքիրի 42 գյուղերում փողոց դուրս գալու արգելք է սահմանվել
ՄիջազգայինԹուրքիայի քրդաբնակ Դիարբեիրք նահանգի 42 գյուղերում իշխանությունները փողոց դուրս գալու արգելք են սահմանել։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ քուրդ զինյալների դեմ պայքարի համար Դիարբեքիրի Հազրոյի, Սիլվանի, Քուլփի, Լիճեի շրջաններին պատկանող 42 գյուղերում փողոց դուրս գալու արգելք է սահմանվել։
Նշենք, որ թուրքական իշխանությունները հայտարարել են, թե փողոց դուրս գալու արգելքի իմաստն այն է, որ քուրդ զինյալների դեմ զինված գործողությունների ժամանակ բացառվեն փողոցում հայտնված քաղաքացիներին վնասելու դեպքերը։