Բալի կղզուց զբոսաշրջիկներին տեղափոխում են Ճավա, որտեղ ցիկլոնը 20 հազար մարդու կյանք է խլել
ՄիջազգայինԲալի կղզում երրորդ օրն է՝ շարունակվում է Ագունգ հրաբխի ժայթքումը. զբոսաշրջիկներին ծովով տեղափոխում են այլ կղզիներ, այդ թվում՝ Ճավա, որտեղ մոլեգնած փոթորիկը մարդկային կյանքեր է խլել, հայտնում է Newsru.com–ը։
Բալիից զբոսաշրջիկներին ցամաքային եւ ծովային ճանապարհով տեղափոխում են Ջակարտա եւ Ճավա, որտեղից էլ՝ չվերթներով Փհուքեթ, Ֆիջի, Սինգապուր եւ Տոկիո։
Պարբերականը, վկայակոչելով սոցցանցերի գրառումներին, հայտնում է, որ զբոսաշրջիկներին անհարմարավետ պայմաններ են առաջարկել։ Բացի այդ, Ճավայում մոլեգնում է մերձարեւադարձային ցիկլոնը։ Reuters–ի տեղեկություններով՝ ջրհեղեղի եւ սողանքների պատճառով կղզում արդեն 20 մարդ է զոհվել։ Սակայն Սուրաբայի օդանավակայանի աշխատանքի խափանման մասին տեղեկություններ չկան։
Բալիի իշխանություններն իրենց հերթին հայտնում են, որ խոստանում են վերականգնել Դենփասարի միջազգային օդանավակայանի աշխատանքը։