Ինդոնեզիայի իշխանությունները բացել են Բալիի օդանավակայանը
ՄիջազգայինԻնդոնեզիայի իշխանությունները կարգադրել են բացել Բալիի միջազգային օդանավակայանը, թեպետ հրաբխագետները նախազգուշացնում են Ագունգ հրաբխի նոր ժայթքման մասին, հայտնում է Euronews–ը։
Օդանավակայանը փակել են մի քանի օրով, իսկ հանգստացողներին, որոնց արձակուրդն ավարտվել է, լաստանավերով տեղափոխել Ճավա կամ Լոմբոկ կղզիներ, որոնց օդանավակայաններից լրացուցիչ չվերթներ են կազմակերպվել։
Ագունգ հրաբխի ստորոտին գտնվող իրենց տները լքել է մոտ 40 հազար մարդ։ Հրաբխին արգելվում է 8 կմ–ից շատ մոտենալ։
Նշենք, որ Ագունգ հրաբուխը վերջին անգամ ժայթքել էր մոտ 54 տարի առաջ։