Դիարբեքիրի ավելի քան 40 գյուղում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել
ՄիջազգայինԴիրաբեքիրի Լիջե, Քոջաքյոյ, Քուլփ, Հազրո և Սիլվան գավառներում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողությունների պատրվակով 42 գյուղում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:
Փողոց դուրս գալու արգելքը սկսվել է նոյեմբերի 29-ի վաղ առավոտվանից: Այն կգործի մինչև արգելքի վերացման մասին համապատասխան հայտարարության հնչեցումը: