Պուտինը 2017 թվականի հաջողված է համարել
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2017 թվականը հաջողված է համարել, իսկ դրա կարեոր իրադարձություններից մեկը՝ հետընթացից ռուսական տնտեսության դուրս գալը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Շատ կարեւոր է, որ մեր տնտեսությունը դուրս է եկել հետընթացից»,– ասել է Պուտինը «Մոսկվա–Կիեւսկայա» երկաթուղային կայարան դեպոյի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե որն է եղել 2017–ի ամենակարեւոր իրադարձությունը։
«Տարին հաջողված էր»,– ասել է Պուտինը։