Աբե. Ճապոնիայի եւ ՌԴ-ի միջեւ խաղաղ պայմանագիրը ժողովուրդների կողմից ըմբռնում եւ վստահություն է պահանջում
ՄիջազգայինՃապոնիայի եւ Ռուսաստանի միջեւ խաղաղ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է 2 երկրների ժողովուրդների ըմբռնումն ու վստահությունը: Այսպիսի կարծիք է հայտնել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Անդրադառնալով հարավային Կուրիլյան կղզիներում ռուս-ճապոնական համատեղ տնտեսական գործունեության իրականացման հնարավորության թեմային՝ Աբեն հերթական անգամ ընդգծել է, որ այն չպետք է խախտի 2 երկրների իրավական դիրքերը, եւ վստահություն է հայտնել, որ այսպիսի գործունեությունը հավասարապես ձեռնտու կլինի թե՛ Ճապոնիայի, թե՛ Ռուսաստանի համար: