ԵՄ-ից չեն հաստատել Brexit-ի համար փոխհատուցման գումարի շուրջ Լոնդոնի հետ համաձայնվելու մասին տեղեկությունները
ՄիջազգայինԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի շուրջ բանակցություններում ԵՄ համակարգող Միշել Բարնիեն «լուրեր» է անվանել բրիտանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ ֆինանսական կարգավորման համաձայնագրի ձեռքբերման մասին, հայտնում է DW-ն:
«Ինչպիսին էլ լինեն մամուլում հայտնված հայտարարությունները կամ լուրերը, մենք շարունակում ենք աշխատել ֆինանսական պարտավորությունների թեմայով»,- նոյեմբերի 29-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ գլխավոր բանակցողը: