«Բավարիայի» կիսապաշտպանը, ով գլխի ցնցում էր ստացել, վերսկսել է մարզումները
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կոլումբացին վնասվածք էր ստացել Բունդեսլիգայի 13-րդ տուրի` Մյունխենգլադբախի «Բորուսիայի» (1:2) հետ կայացած խաղի ընթացքում:
Վերջինս մրցակցի պաշտպան Տոնի Յանչկեի հետ բախման պատճառով փոխարինվել է 46-րդ րոպեին:
Հաղորդվում է, որ բժիշկները կարողացել են կարճ ժամանակահատվածում ոտքի կանգնեցնել ֆուտբոլիստին:
Հնարավոր է` ֆուտբոլիստը մասնակցի դեկտեմբերի 2-ին կայանալիք «Հանովերի» հետ հանդիպմանը: