Մադրիդում տաքսիստները գործադուլ են հայտարարել Uber-ի դեմ
ՄիջազգայինԻսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տաքսիստները մեկ օր տևողությամբ գործադուլ են հայտարարել Uber և տեղական Cabify օնլակն տաքսիների անբարեխիղճ մրցակցության դեմ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ գործադուլի պատճառը դատարանի նոր որոշումն է, որի համաձայն Uber և Catify ծառայություններում կավելանա ավտոմեքենաների քանակը՝ համեմատ սովորական տաքսիների:
Բողոքի ակցիայի շրջանակում տաքսիստները պետք է անցնեն քաղաքի գլխավոր երկաթուղային կայանից մինչև հրապարակ՝ հասնելով խորհրդարանի շենքի մոտ:
Մադրիդում ավելի քան 70 հազար տաքսիստ միավորող արհմիությունը հայտնել է, որ գործադուլի օրը նվազագույն տրանսպորտային ծառայություններ կտրամադրվեն. ավտոմեքենաները կընդունեն պատվերներ դեպի հիվանդանոցներ կամ արտակարգ իրավիճակներում: