Նախարար Մարտիրոսյանը Վրաստանի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
ՏնտեսությունՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Թբիլիսի կատարած այցի ընթացքում հանդիպել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Կումսիշվիլիին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությանն առնչվող հարցեր: Բարձր գնահատելով համագործակցության ամուր հիմքերը՝ կողմերը նշել են, որ Հայաստանի և Վրաստանի միջև առանձնահատուկ գործընկերային հարաբերություններ են ձևավորված։