ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների նոր մեծ փաթեթ է պատրաստել. Թիլերսոն
ՄիջազգայինԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի դեմ նախապատրաստած նոր պատժամիջոցների մեծ փաթեթ ունի:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ հավելելով, որ այդ պատժամիջոցները հիմնականում վերաբերում են ֆինանսական ինստիտուտներին:
«Ֆինանսների նախարարությունը դրանց մասին կհայտարարի, երբ պատրաստ կլինի դրանք կիրառել»,- ասել է Թիլերսոնը Բահրեյնի արքայազն շեյխ Նասեր բին Համադ ալ Խալիֆայի հետ:
ԱՄՆ-ի կողմից Հյուսիսային Կորեայի հանդեպ նոր պատժամիջոցների սահմանումը պայմանավորված է «Հվանսոն-15» տեսակի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկմամբ, որն ընկել էր Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում՝ Աոմորի նահանգից 250 կիլոմետր հեռավորության վրա: Հրթիռը որևէ վնաս չի հասցրել ինքնաթիռների կամ նավերի: