Սիրիայում ևս 2 բնակավայր է միացել հրադադարի ռեժիմին
ՄիջազգայինՍիրիայի Հալեպ նահանգի բնակավայրերից ևս երկուսն են միացել երկրում մարտական գործողությունների հրադադարին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն:
Նրա խոսքով՝ Սիրիայում արված համատեղ աշխատանքի արդյունքում հրադադարի ռեժիմին միանալու համաձայնագիր է կնքվել ևս երկու բնակավայրի հետ:
Կուրալենկոյի խոսքով՝ մեկ օրում իրենց տները 56 մարդ է վերադարձել, որոնցից 33-ը՝ Հալեպ, իսկ 23-ը՝ Հոմս:
Ռուս բժիշկները մեկ օրում բուժօգնություն են տրամադրել Սիրիայի 127 քաղաքացու: