Չեխիայի կառավարությունը հրաժարական է տվել
ՄիջազգայինՉեխիայի կառավարությունը՝ վարչապետ Բոգուսլավ Սոբոտկայի գլխավորությամբ, հայտարարել է հրաժարականի մասին՝ տեղը զիջելով միլիարդատեր Անդրեյ Բաբիշին: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցը:
«Կառավարությունը հաստատել է իր հրաժարականը, որոշումն այսօր կփոխանցվի նախագահին», - լրագրողներին ասել է Սոբոտկան նոյեմբերի 29-ին կայացած կառավարական նիստի ավարտին:
Չեխական օրենսդրության համաձայն՝ չնայած, որ արդեն երկու նիստ է կայացել խորհրդարանի ստորին պալատի նոր կազմով, հին կառավարությունը պետք է հանձնի լիազորությունները:
Նշվում է, որ Չեխիայի վարչապետ կարող է դառնալ Անդրեյ Բաբիշը, որին հաճախ համեմատում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: