Ֆլորիդայում սերիական մարդասպան է կալանավորվել
ՄիջազգայինՖլորիդայում ոստիկանությունը կալանավորել է 24-ամյա մի տղայի, որը Թամփայում սպանությունների շարքի մեջ է մեղադրվում, հաղորդում է USA.one-ն:
Թամփայի ոստիկանության պետ Բրայան Դյուգանի խոսքով՝ կալանավորված Հոուելու Էմանուել Դոնալդսը առաջին աստիճանի 4 սպանությունների մեջ է մեղադրվել:
Քաղաքի բնակիչները հոկտեմբերի 9-ից վախի մեջ էին, երբ 22-ամյա Բենիամին Միտչելի սպանությունը տեղի ունեցավ:
2 օր անց սպանվեց 32-ամյա Մոնիկա Հոֆան: Հոկտեմբերի 19-ին՝ 20 ամյա Էնթոնի Նայոբան, իսկ նոմեբերի 14-ին՝ 60-ամյա Ռոնալդ Ֆելտոնը:
Ըստ New York Post-ի՝ LinkedIn-ում Հոուելու Էմանուել Դոնալդսի էջի համաձայն՝ նա Նյու Յորքում 2015-ին ավարտել է St. John's-ի համալսարանը՝ սպորտային մենեջմենթ մասնագիտությամբ: Սպանությունների պատճառը դեռ հայտնի չէ: