ՄԱԿ-ը դատապարտել է Հարավային Սուդանի 45 խաղաղ բնակիչների սպանությունը
ՄիջազգայինՀարավային Սուդանի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դեվիդ Շիրերը «հրեշավոր» է անվանել Ջոնգլեյ նահանգում խաղաղ բնակինչերի սպանությունը:
Մուրլե ցեղի անդամների կողմից հարձակման արդյունքում 45 մարդ է զոհվել, 19-ը`վիրավորվել: Մահացածների թվում հումանիտար աշխատողներ են եղել: Տեղեկացվում է նաեւ, որ տասնյակ մարդիկ առեւանգվել են:
«Ես խստորեն դատապարտում եմ այդ սպանությունները, ինչպես նաեւ 60 կանանց եւ երեխաների առեւանգումը: Ես կոչ եմ անում երկու համայնքներին զսպվածություն ցուցաբերել եւ դադարեցնել վրեժի համար սպանությունների արատավոր շրջանակը, որը հաճախ տեղի է ունենում երկրի այս հատվածում », - ասել է նա: