Չինաստանը Ինդոնեզիա օդանավեր է ուղարկել իր զբոսաշրջիկներին տարհանելու համար. լրատվամիջոց
ՄիջազգայինՉինաստանը Ինդոնեզիա 6 չարտերային օդանավ է ուղարկել 17 հազար չինացի զբոսաշրջիկներին տարհանելու համար, որոնք Ագունգ հրաբխի ժայթքման պատճառով խցանված են մնացել Դենպասարի օդանավակայանում, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Օդանավերից չորսը պատկանում են China Eastern ավիաընկերությանը, 2-ը՝ China Southern-ին: Նշվում է, որ օդանավերը Բալի են ուղեւորվել նոյեմբերի 29-ի երեկոյան:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ագունգ հրաբխի ժայթքումից հետո Ինդոնեզիայի տուրիստական ինդուստրիան վնասներ է կրում: Գրանցվել է արդեն ձեռք բերված մեծ թվով տուրերի, չվերթների չեղարկման մասին: