Բալիում արտակարգ դրությունը երկարացրել են մինչեւ դեկտեմբերի 10-ը
ՄիջազգայինԻնդոնեզիայի Բալի կզու իշխանությունները Ագունգ հրաբխի ժայթքման հետեւանքով հայտարարված արտակարգ դրությունը երկարացրել են մինչեւ դեկտեմբերի 10-ը: Այս մասին հայտարարել է Բալիի նահանգապետ Մեյդ Մանգկու Պաստիկեն՝ ասելով, որ «առաջիկա օրերին պահպանվում է մոխրի արտանետման մեծ սպառնալիքը», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ինդոնեզիայի քաղավիացիայի ղեկավարությունը տեղեկացրել է հարեւան Լոմբոկ կղզում օդանավակայանը փակելու մասին, որը նույնպես հայտնի է արտասահմանյան զբոսաշրջիկների շրջանում: «Չվերթները դադարեցվել են մինչեւ դեկտեմբերի 1-ը»,- նշված է հայտարարության մեջ:
Տարերային աղետների կանխարգելման գործակալության պաշտոնական ներկայացուցիչը նոյեմբերի 30-ին հայտնել է, որ մեկ օրվա մեջ մոխրի արտանետումը գրանցվել է մոտ 2 կմ բարձրությամբ, խառանարանից 10 կմ շառավղով վտանգավոր գոտին պահպանվում է: Նրա խոսքով՝ այս պահին մերձակա շրջաններից տարհանվել է մոտ 43 հազար բնակիչ: Իսկ այնտեղ ընդամենը գտնվում է մոտ 100 հազար մարդ:
Հրաբխի ակտիվացման պատճառով կղզու գլխավոր օդանավակայանը փակվել էր նոյեմբերի 27-ից 29-ը: Չվերթների չեղարկումը վերաբերել է 50-ից մինչեւ 100 հազար մարդու: Մի շարք ավիաընկերություններ, հիմնականում ավստրալական, Բալի թռիչքները չեն վերականգնել: