Լավրով. Արեւմուտքը գիտակցել է ահաբեկչության դեմ համատեղ պայքարի կարեւորությունը
ՄիջազգայինԱրեւմտյան երկրներում սկսել է ամրապնդվել այն բանի գիտակցումը, որ ահաբեկիչների դեմ պետք է համատեղ պայքարել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է իտալական Libero պարբերականը:
«Միայն համեմատաբար վերջերս է արեւմտյան գործընկերների շրջանում ամրապնդվել այն գիտակցումը, որ ահաբեկիչների դեմ պետք է պայքարել, այսպես ասած, ամբողջ աշխարհով»,- նշել է Լավրովը:
Լավրովի խոսքով՝ «քաղաքական կարեւոր իրադարձություն դարձավ Սիրիայի հարցով Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների հայտարարությունը, որն արվեց նոյեմբերի 11-ին Դանանգում անցկացված ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում»: «Դրանում ամրագրված է Սիրիայի արեւելքում ԻՊ-ի դեմ պայքարը մինչեւ վերջ հասցնելու համատեղ նպատակադրությունը»,- շեշտել է նա պարբերականի հետ հարցազրույցում: Լավրովը նաեւ նշել է, որ «հակաահաբեկչական ողղությամբ համագործակցության կարգավորման հեռանկարները քննարկվել են նոյեմբերի 21-ին Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի ընթացքում»: