Լիբիայում միգրանտների շտապ տարհանման գործողություն կիրականացվի. Մակրոն
ՄիջազգայինԵվրոպայի եւ Աֆրիկայի ինը երկրների ղեկավարները, ինչպես նաեւ ՄԱԿ-ը, Եվրամիությունը (ԵՄ) եւ Աֆրիկյան միությունը (ԱՄ) համաձայնության են եկել առաջիկա օրերին կամ շաբաթներին իրականացնել միգրանտների շտապ տարահանման գործողություն, որոնք մարդավաճառության զոհեր են դարձել Լիբիայի տարածքում:
Նոյեմբերի 29-ի երեկոյան այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը մասնակցում Է Աֆրիկյան միություն - Եվրամիություն 5-րդ գագաթնաժողովի՝ Աբիջանում (Կոտ դ’Իվուար) տեղի ունեցող գագաթնաժողովին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France Presse գործակալությանը:
Համապատասխան որոշումն ընդունվել Է հանդիպման արդյունքներով, որին մասնակցել են ՄԱԿ-ը, Եվրամիությունը, Աֆրիկյան միությունը, ինչպես նաեւ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Չադը, Նիգերը, Լիբիան, Մարոկոն եւ Կոնգոն: ԵՄ-ն, ԱՄ-ն եւ ՄԱԿ-ը նաեւ համաձայնության եկել սառեցնելու այն մարդկանց ունեգումարները, որոնք առնչություն ունեն մարդավաճառության հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: