Ավազակային հարձակում Հրազդանում. Թիկունքից հարվածել են, էլեկտրահարել. Կան ձերբակալվածներ
ՄիջազգայինԱվազակային հարձակում կատարելու կասկածանքով նոյեմբերի 29-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի եւ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները բերման են ենթարկել 18-ամյա Վահան Հ.-ին եւ 18-ամյա Ստյոպա Խ.-ին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջիններս կասկածվում են նոյեմբերի 28-ին, ժամը 23:30-ից մինչեւ 23:50-ն ընկած ժամանակահատվածում Հրադան քաղաքի Միկրոշրջան թողամասի 76 շենքի 1-ին մուտքում նույն շենքի բնակիչ, 41-ամյա Տիգրան Բ.-ի նկատմամբ ավազակայանի հարձակում կատարելու մեջ: Վերջիններս, երբ նկատել են, որ Տիգրան Բ.-ն մտնում է մուտք, խողովակով հարվածել են նրա թիկունքին, իսկ հետո էլեկտրաշոկով էլեկտրահարել, սակայն ձայներ լսելով՝ իրենց կամքից անխախ հանգամանքներում, հանցագործությունը ավարտին չեն հասցրել եւ դիմել են փախուստի:
Աղբյուրի տեղեկություններով՝ Տիգրան Բ.-ն ոստիկանություն չի դիմել, պատճառաբանելով, որ ինքը ճանաչել է իր վրա հարձակվողներին եւ ցանկացել է ինքը իր ուժերով գտնել նրանց եւ նախատինք տալ: Ոստիկանները հայտնաբերել են նաեւ էլեկտրաշոկը:
Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Վահան Հ.-ն եւ Ստյոպա Խ.-ն ձերբակալվել են: Աղբյուրի տեղեկություններով՝ ավազակային հարձակման ենթարկված Տիգրան Բ.-ն «Ջավախք» ԱՁ-ի նախագահն է: