Ատլանտյան օվկիանոսում տեղի է ունեցել 6,7 մագնիտուդով երկրաշարժ
ՄիջազգայինԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել 6,7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը (USGS):
Երկրաշարժը գրանցվել է նոյեմբերի 30-ին UTC ժամանակով 06.32-ին: Ցնցումների էպիկենտրոնը գտնվում է օվկիանոսի հատակում՝ Բրազիալիայի եւ Արեւմտյան Աֆրիկայի միջեւ Միջին-Ատլանտյան լեռնաշղթայի հատվածում: Օջախը 10 կմ խորության վրա է:
Տեղեկություններ չեն հաղորդվում ցունամիի սպառնալիքի, զոհերի եւ ավերածությունների մասին: