Ռուսաստանը ԱՄՆ-ին եւ Հյուսիսային Կորեային կոչ է արել հրաժարվել ռազմական ակտիվությունից եւ մեկը մյուսին սադրելուց
ՄիջազգայինՌուսաստանը Հյուսիսային Կորեային կոչ է անում դադարեցնոել միջուկահրթիռային փորձարկումները, իսկ ԱՄՆ-ին եւ Հարավային Կորեային՝ չեղյալ համարել դեկտեմբերին նախատեսված մասշտաբային զորավարժությունները, հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Հիմա ինչպես երբեք ներգրավված բոլոր կողմերի համար կարեւոր է մեկը մյուսին չսադրել, զսպվածություն դրսեւորել եւ թույլ չտալ որեւէ քայլ,որը կհանգեցնի հետագա լարվածության»,- հայտարարել է նա Հյուսիսային Կորեայի հարցով ՄԱԿ ԱԽ նիստում: