Վաշինգթոնը դեռեւս հստակ մոտեցում չի մշակել Ռուսաստանի ուղղությամբ. Լավրով
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացնում է ՌԴ–ի հետ կապերը կարգավորելու ցանկության մասին, սակայն դատելով ամեն ինչից՝ Վաշինգթոնը դեռեւս հստակ մոտեցում չի մշակել Ռուսաստանի ուղղությամբ, Libero պարբերականի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Դատելով ամեն ինչից՝ Սիտակ տունը դեռ հասկանալի մոտեցում չունի ռուսական ուղղությամբ։ Նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական արշավի շրջանում եւ հիմա շարունակում է պնդել, որ կցանկանար կարգավորել կապերը, համագործակցություն հարթել արդիական միջազգային թեմաներով։ Նա բազմիցս ասել է այդ մասին նախագահ Վլադիմիր Պուտինին»,– ասել է Լավրովը։
Լավրովը նշել է, որ երկկողմ համագործակցության հարցում իրավիճակը ծայրահեղ բարդ է մնում։ «Վաշինգթոնի իսթեբլիշմենթը խեղդվում է ռուսաֆոբ տրամադրություններից, որոնք հրահրում են քաղաքական ուժերը, որոնք չեն ցանկանում հաշտվել ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ»,– ասել է Լավրովը։