Ղազախական ակումբներից մեկը ցանկանում է ձեռք բերել Գաել Անդոնյանին
ՍպորտՂազախական մամուլը շարունակում է լուրեր տարածել, թե Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից մի քանիսին ձեռք բերելու ցանկություն ունեն որոշ ղազախական ակումբներ:
Sports.kz-ի տվյալներով, Ղազախստանի առաջնության մասնակից ակումբներից մեկը մտադիր է բանակցել ֆրանսիական «Մարսելի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանի հետ:
22-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես է եկել ֆրանսիական «Դիժոնում» եւ հունական «Վերիայում»: Այս մրցաշրջանում Անդոնյանը «Մարսելի» երկրորդ թիմի կազմում ոչ մի խաղի չի մասնակցել:
Այս շաբաթ ղազախական մամուլը գրել էր նաեւ Յուրա Մովսիսյանի, Արաս Օզբիլիսի եւ Տիգրան Բարսեղյանի նկատմամբ ղազախական թիմերի հետաքրքրության մասին: