Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Համալսարաններում տարիների ընթացքում որակական փոփոխություններ են կատարվել. ամփոփվեցին եռամյա կրթական ծրագրի արդյունքները

Ամփոփվեցին երեք տարի իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի արդյունքները։ 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ 2015-2017 թթ. գործընկերություն հանուն լավ կառավարման ներքո նախաձեռնության շրջանակում։ 
Համաժողովն իրականացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ։ 
Ծրագիրը սևեռված է դրամաշնորհ ստացող կազմակերպությունների կողմից բարձրագույն կրթության ոլորտում բարեվարքության և թափանցիկության խթանմանն ուղղված միկրոծրագրերի իրականացմանը։ 
Լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ ծրագիրը շատ գործունակ է, և համարյա բոլոր ուսումնական հաստատություններում հստակ գործում են  բարեվարքության կանոնները, ներդրված են թափանցիկ մեխանիզմներ։ 
«Շատ կարևոր գաղափար էլ կա՝ ռեեստրի գաղափարը և համալսարանի գործունեության հասանելիությունը ոչ միայն դասախոսության, ուսանողության համար, այլ նաև հասարակության համար։ Շատ հետաքրքիր ծրագիր է այն առումով, որ առաջարկում է կանոնակարգված լուծումներ և ոչ թե սեգմենտային պայքարի իմիտացիայի ձևաչափ է։ Ե՛վ ուսանողների, և՛ դասախոսական կազմի գնահատմամբ, երկու-երեք տարվա ընթացքում մեր համալսարաններում ունենք որակական փոփոխություններ այս ուղղությամբ։ Ե՛վ ռիսկերի նվազեցում է նկատվում, և՛ ավելի հստակ աշխատանքի ոճ կա, դեկանատներն են սկսել ավելի լավ աշխատել, ուսանողները գիտեն ինչպես և ինչ պահանջել։ Անելիքները դեռ շատ են, բայց սա շատ օգտակար ծրագիր է։ Կոռուպցիայի դեմ պայքարը բազմաբովանդակ է՝ սկսած աշխատավարձերի և հաստիքների հստակեցումից ու բարձրացումից, մինչև քննությունների, դիպլոմային աշխատանքների, կուրսայինների և նմանատիպ գործընթացների ավելի հրապարակային ու գիտական կազմակերպում»,- ասաց Լևոն Մկրտչյանը։ 
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծեց, որ ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումները ներառում են հանրային իրազեկման ռազմավարության մշակման նախաձեռնություններ, բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի կանխարգելման քարոզարշավներ և կրթության ոլորտում խարդախությունների բացահայտմանն ուղղված քաղաքական առաջարկներ։ 
«Բուհական համակարգում կոռուպցիայի հետ կապված բոլոր դեպքերի հետաքննումը, ուսումնասիրումը չափազանց կարևոր է։ Կրթական հաստատությունների ողջ ներուժը պետք է օգտագործվի, որպեսզի զրոյական հանդուրժողականություն ցուցաբերվի կոռուպցիայի նկատմամբ։ Հայաստանում գործում է վերջերս ընդունված բավականին լավ, բարձրորակ օրենսդրություն, որի շնորհիվ հուսով ենք, որ հանրային մտածելակերպը և դիրքորոշումները կարող են հաջողության հանգեցնել»,- ասաց Սվիտալսկին։ 
Ծրագրի գոյության ընթացքում վերապատրաստման դասընթացներ են իրականացվել, կազմակերպվել իրազեկող միջոցառումներ համալսարանների կառավարման օղակների և ակադեմիական անձնակազմերի համար։ Միջոցառումները եղել են տիպային էթիկայի կանոնագրքի ստեղծման, կոռուպցիայի, կաշառակերության և բարեվարքության կանոնակարգմանն ուղղված օրենքների մշակման ուղղությամբ։

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»