ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը 145 հազար դոլար Է ծախսել գոլֆ-քառերի վրա
ՄիջազգայինԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը, որն զբաղվում Է պետության առաջին անձանց պահպանությամբ, գոլֆ-քառերի վարձակալության համար գրեթե 145 հազար դոլար Է ծախսել այն ժամանակվանից ի վեր, ինչ Դոնալդ Թրամփը երկրի նախագահ Է դարձել:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 29-ին այս մասին հայտնել Է USA Today համազգային թերթը: Իր ամբողջ նախագահության ընթացքում Թրամփն ավելի քան 100 օր անցկացրել Է իր ընտանիքին պատկանող անշարժ գույքի օբյեկտների տարածքում, հաղորդել Է NBC հեռուստաալիքը:
Դրանից 81 օր՝ գոլֆ-ակումբներում: Ինչպես նշվում Է, հոկտեմբեր ամսվա դրությամբ, Գաղտնի ծառայությունն ավելի քան 63 հազար դոլար Է վճարել"Mar-a-Lago"-ին (Փալմ Բիչ, Ֆլորիդայի նահանգ) նախագահի եւ նրա ընտանիքի պահպանությունն իրականացնելու համար: Սեպտեմբերի վերջին CBS հեռուստաալիքը հայտնել Էր, որ Ասպենում (Կոլորադոյի նահանգ) Թրամփի ավագ երեխաների հանգիստը 330 հազար դոլար Է նստել ամերիկացի հարկատուների վրա, որը ծախսվել Է նրանց պահպանության նպատակով:
Խոսքը վերաբերում Է Իվանկա Թրամփին եւ նրա ամուսնուն՝ Ջարեդ Քուշներին, ինչպես նաեւ Էրիկ Թրամփին եւ նրա կնոջը: Այս տարվա մարտին լեռնադահուկային առողջարանում նրաց մեկշաբաթյա հանգստի համար ներքին անվտանգության նախարարությունը ծախսել Է 329 հազար 561 դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: