Պեսկով. Ամենահեշտը Հյուսիսային Կորեայի հետ կապերը խզելն է, բայց հակամարտությունն ինչպես կլուծվի՝ սա է հարցը
ՄիջազգայինՀյուսիսային Կորեայի հետ կապերի ամբողջական խզումը չի հանգեցնի երկրի շուրջ իրավիճակի կարգավորմանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Գիտեք, Կորեայի հետ կապերը խզելն ամենահեշտն է: Իսկ ինչպես ենք զբաղվելու կարգավորմամբ, ահա թե որն է հարցը: Կարծում ենք, որ մեր համատեղ ջանքերը պետք է կենտրոնացնենք այս հարցի պատասխանը գտնելու վրա»,- ասել է նա: