Հենրիխ Մխիթարյանն ինքնակամ մարզվում է նախատեսվածից ավելի
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ինքնակամ մարզվում է նախատեսվածից ավելի:
Ինչպես տեղեկացնում է «Manchester Evening News»-ը, 28-ամյա ֆուտբոլիստը հավելյալ աշխատում է մարզասրահում՝ թիմում իր տեղը վերադարձնելու համար: Մխիթարյանը հավելյալ ժամեր է անցկացնում մարզասրահում՝ Կարինգտոն մարզաբայից հեռու:
Հենրիխը չի մասնակցել վերջին 4 հանդիպումներից երեքին: Նա դաշտ է դուրս եկել միայն «Բրայթոնի» հետ հանդիպման 71-րդ րոպեին: