Տիգրան Բարսեղյանի գոլը «Վարդար»-ին փրկել է պարտությունից
ՍպորտՄակեդոնիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում «Վարդար»-ը, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Տիգրան Բարսեղյանն ու Հովհաննես Համբարձումյանը, մրցակցի հարկի տակ ոչ ոքի՝ 1:1 հաշվով է ավարտել «Սկոպյե»-ի հետ խաղը:
«Վարդար»-ին պարտությունից փրկել է Տիգրան Բարսեղյանի գոլը, որը նա հեղինակել է 56-րդ րոպեին:
Հովհաննես Համբարձումյանը խաղադաշտ դուրս չի եկել՝ մնալով պահեստայինների նստարանին: