Ֆաբիո Կանավարոն ասել է, թե ում է երկրպագելու ԱԱ-2018-ի ժամանակ
ՍպորտԻտալիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան ֆաբիո Կանավարոն խոսել է գալիք աշխարհի առաջնության մասին.
«Ափսոս, որ Իտալիան չի մասնակցելու աշխարհի առաջնությանը: Իհարկե, պետք է ինչ-որ թիմի երկրպագել և ես կընտրեմ Ռուսաստանը: Կփորձեմ օգնել նրանց վիճակահանության ժամանակ»,-իտալացի նախկին ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «championat.com»-ը:
Նշենք, որ Կանավարոն մի շարք այլ ֆուտբոլային աստղերի հետ ժամանել է Մոսկվա, որտեղ վաղը տեղի կունենա Մունդիալ-2018-ի խմբային փուլի վիճակահանությունը: