Պակիստանը նույնպես կկարողանա օգտվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից. Մամեդյարով
ՄիջազգայինՊակիստանը նույնպես կկարողանա օգտվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից՝ տարբեր տեսակի ապրանքների տեղափոխման համար, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում Ադրբեջանի ու Պակիստանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Ինչպես գրում է ադրբեջանական Trend գործակալությունը, համապատասխան պայմանավորվածությունը Պակիստանի հետ ձեռք է բերվել եռակողմ հանդիպման ընթացքում:
Նշենք, որ հոկտեմբերի վերջին Ադրբեջանում տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման հանդիսավոր արարողությունը:
Բաքվի միջազգային նավահանգստից առաջին գնացքի մեկնելու արարողությանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով ներկա են գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղազախստանի վարչապետ Բակըտջան Սագինտաևը, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովը: