Արսեն Վենգեր. «Մանչեսթեր Յունայթեդը» վտանգավոր թիմ է
Սպորտոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի առաջնության 15-րդ տուրի տնային հանդիպման մասին: Ֆրանսիացի մասնագետը չի կարծում, որ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը խաղալու է պաշտպանողական ֆուտբոլ:
«Մանչեսթեր Յունայթեդն» ուժեղ թիմ է, եւ ես ակնկալում եմ, որ մենք կդիմակայենք մեզ սպասվող դժվարություններին: Նրանք միայն չեն պաշտպանվելու, այլ նաեւ գրոհելու են:
«Մանչեսթեր Յունայթեդը» վտանգավոր թիմ է, որը գրանցում է հրաշալի արդյունքներ: Այնպես որ, այդպիսի թիմին հաղթելու համար պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղը, եւ ես ցանկանում եմ կենտրոնանալ հենց դրա վրա»,- Վենգերի խոսքը փոխանցում է The Telegraph-ը:
«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա դեկտեմբերի 2-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 21:30-ին: Պրեմյեր լիգայի 14-րդ տուրից հետո մանչեսթերցիները 32 միավորով երկրորդ տեղում են, իսկ «Արսենալը» 28 միավորով չորրորդն է: