Էրդողանն անձամբ հավանություն է տվել Իրանի շահերին վերաբերող գործարքին. Զարաբ
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ հավանություն է տվել Իրանի շահերին վերաբերող գործարքին: Այս մասին հայտարարել է իրանա-թուրքական միլիարդատեր Ռեզա Զարաբը Նյու Յորքի դատարանում ցուցմունք տալու ժամանակ, հայտնում է Reuters-ը:
Նա խոստովանել է, որ նա զբաղվել է փողերի լվացման լայնածավալ միջազգային սխեմայով՝ օգնելով Իրանին շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները:
Ըստ Զարաբի՝ ինքը օգնել է Իրանին Halkbank-ում եղած միջոցները օգտագործել, որպեսզի ոսկի գնի, որը մաքսանենգ ճանապարհով ուղարկվել է Դուբայ եւ կանխիկ վաճառվել:
Նա նշել է, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չագլայանին 50 մլն կաշառք է վճարել, որպեսզի շարունակի խարդախությունները: