Մասկերանո. «Բարսելոնայում» իմ ժամանակը մոտենում է ավարտին
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն խոսել է ապագա ծրագրերի մասին.
«Կարծում եմ, որ իմ ժամանակը «Բարսելոնայում» մոտենում է ավարտին: Հասկանալի է, որ այսքան երկար ժամանակից հետո ես ակումբին քիչ բան կարող եմ տալ: Դժվար չէ սրա մասին խոսելը, քանի որ այստեղ կարիերայիս ամենալավ տարիներն եմ անցկացրել: Երբեք չեմ կարող մոռանալ այն:
Ես այն մարդկանցից եմ, որ գիտեն՝ մի օր պետք է կանգ առնել: Կցանկանամ կարիերաս ավարտել «Բարսելոնայում», սակայն դա ինձնից կախված չէ»,- արգենտինացու խոսքերը մեջբերում է «Football Espana»-ն: