ՕՊԵԿ-ը կերկարաձգի նավթի արդյունահանման ծավալների կրճատման համաձայնագիրը
ՄիջազգայինՆավթ արդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամ երկրների նախարարները պայամանավորվել են երկարաձգել նավթի արդյունահանման ծավալները կրճատելու համաձայնագիրը մինչև 2018-ի ավարտը:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին տեղեկացրել է Օմանի նավթի նախարար Մուհամեդ Համադ ալ-Ռումհին: 2016-ի վերջին ՕՊԵԿ-ի երկրներն ու կազմակերպության անդամ չհանդիսացող մի շարք այլ երկրներ պայմանավորվելել են կրճատել նավթի արդյունահանումը օրական 1.8 մլն բարելով, որից 300 000-ը բաժին է հասնում Ռուսաստանին:
Մայիսին համաձայնագիրը երկարաձգվել էր 9 ամսով՝ մինչև 2018-ի մարտը: Հետագա երկարաձգման քննարկմանն էլ նվիրված է ՕՊԵԿ-ի 24 անդամ պետության նավթի և էներգետիկայի նախարարների հանդիպումը, որն անցկացվում է Վիեննայում:
ՕՊԵԿ-ի գործարքի մասնակիցների առաջնահերթ նպատակներից մեկը ողջ աշխարհում նավթի կոմերցիոն պաշարների կրճատումն է մինչև վերջին հինգ տարվա միջին ցուցանիշը: