Անկարայի դատախազությունը Էրդողանի հասցեին հնչած մեղադրանքների առիթով հետաքննություն է սկսել
ՄիջազգայինԱնկարայի դատախազությունը հայտարարել է, որ Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ երկրի նախագահ Թայիփ Էրդողանի հասցեին հնչած մեղադրանքների առիթով հետաքննություն է սկսել: Ըստ մեղադրանքների՝ երկրի ղեկավարի հարազատներն ու համակիրները միլիոնավոր դոլարներ են փոխանցել օֆշորային ընկերության հաշիվներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը խորհրդարանում օֆշորային ընկերություններում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրդիմի որդիների ներգրավածության մասին հրապարակումների կապակցությամբ քննարկումներն արգելափակել էր: Քըլըչդարօղլուն քննադատել էր խորհրդարանականների որոշումը եւ Էրդողանին կոչ արել տվյալներ ներկայացնել սեփական ունեցվածքի վերաբերյալ, քանի որ, ըստ նրա, թուրք առաջնորդի որդին, եղբայրը եւ ընկերները մի քանի միլիոն դոլար են ներդրել Մեն կղզու Bellway օֆշորային ընկերությունում:
Ավելի վաղ Էրդողանը օֆշորային ընկերությունների հետ իր հարազատների կապերի մասին մեղադրանքները կեղծ էր անվանել եւ հայտարևարել, որ հրաժարական կտա, եթե Քըլըչդարօղլուն ապացուցի իր հասցեին ասված մեղադրանքները: