Թրամփը եւ Ջեինը Փհենյանի վերջին սադրանքի կապակցությամբ հետագա քայլեր են քննարկել
ՄիջազգայինԱՄՆ եւ Հարավային Կորեայի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Մուն Ջեինը Փհենյանի վերջին սադրանքի կապակցությամբ հետագա քայլեր են քննարկել: Սպիտակ տունը հաղորդում է, որ սա միջպետական բալիստիկ հրթիռի մեկնարկից հետո նախագահների միջեւ երկրորդ հեռախոսազրույցն է:
Կողմերը նշել են Հյուսիսային Կորեայի վրա ճնշման ավելացման հնարավորությունը:
Նախագահները վերահաստատել են իրենց վճռական պատրաստակամությունը զսպվածության եւ պաշտպանական ներուժի ամրապնդման համար: Երկու ղեկավարները հաստատել են, որ Հյուսիսային Կորեան պետք ցանկացած գնով միջուկային փորձարկումներից զերծ մնա:
Թրամփը պարտավորվել է բարձրագույն պատվիրակություն ուղարկել Փհյոնչհան 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի համար: