Թուրքիան և Ադրբեջանը կավելացնեն համատեղ զորավարժությունների քանակը
ՄիջազգայինԱդրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու Թուրքիայի օդային ուժերի հրամանատար Հասան Քյուչյուքաքյուզը Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ընգծել են երկու երկրների զինված ուժերի կողմից համատեղ զորավարժությունների ավելացման անհրաժեշտության մասին, գրում է ադրբեջանական minval.az կայքը:
Հանդիպման ժամանակ քննարկված հնարավոր նոր ռազմական համատեղ վարժանքները, ըստ Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայացուցիչների, պետք է լինեն և՛ ցամաքային և՛ օդային գոտում:
Կողմերը խոսել են նաև երկու երկրների միջև ռազմական համագործակցության ընդլայնման շրջանակներում փորձագիտական խմբերի փոխադարձ այցելությունների ակտիվացման մասին:
Նշենք, որ Քյուչյուքաքյուզին Ադրբեջանում ուղեկցում է Բաքվում Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդ Զաֆեր Օջաքը: