Բերլուսկոնին կրկին կհայտնվի դատարանի առջեւ
ՄիջազգայինԻտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին կրկին կհայտնվի դատարանի առջեւ: Ինչպես հաղորդում է ANSA-ն, Սիենայի քաղաքային տրիբունալի դատավորը բավարարել է Միլանի դատախազության համապատասխան պահանջը, որն ավարտել է վկաների կաշառակերության մեջ կասկածվող քաղաքական գործչի՝ անչափահաս մարմնավաճառների ծառայություններից օգտվելու գործով հետաքննությունը:
Քննիչները կասկածել են, որ 2015 թվականի մարտին Վճռաբեկ դատարանում Բերլուսկոնիի արդարացումը այսպես կոչված Ռուբիի գործով հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ նրա փաստաբանները կեղծ ցուցմունքներ տալու համար կաշառել են վկաներին:
Գործի գլխավոր անձանից մարոկացի պարուհի Կարիմա էլ Մարուգն էր՝ Ռուբի կեղծանունով, որը ենթադրյալ ինտիմ հարաբերությունների ժամանակ 18 տարեկան չկար:
Մեղադրակիան կողմի բոլոր նյութերը հիմնված էին գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների վրա: Սակայն գործի քնության ժամանակ բոլոր վկաները հերքել են, որ «էլեգանտ ընթրիքների» մասնկացելու համար գումար են ստացել: Այս հակասությունը նոր հետաքննության առիթ է դարձել: