Թրամփի հուշագրություններին նախկին համահեղինակը պնդում է, որ նախագահը հոգեկան խնդիրներ ունի
ՄիջազգայինՍպիտակ տան օգնականները մտահոգված են նախագահ Դոնալդ Թրամփի հոգեկան վիճակով: Այս մասին հայտարարել է Թրամփի «Գործարքի արվեստ» հուշագրությունների համահեղինակ Թոնի Շվարցը, որը 1980-ականներից նախագահի հետ մի շարք հարցազրույցներ է անցկացրել եւ ընտրվելուց հետո դարձել նախագահի կոշտ քննադատը:
MSNBC-ի հետ հարցազրույցում, Շվարցը ենթադրել է, որ նախագահը հոգեպես լուրջ հիվանդ է եւ իրականության հետ կապը կորցրել է՝ հաշվի առնելով այն, որ Թրամփը մասնավոր զրույցների ժամանակ ողջունում է դավադրությունների տեսությունը:
«Այդ մարդը լուրջ խնդիրներ ունի: Մենք այնքան էլ չենք համակրում հոգեբանական կամ հոգեբուժական հանրությանը, բայց հենց նրանք այժմ պետք է նրա հետ խոսեն», - ասել է նա: