ԵՄ-ն եւ Աֆրիկայի երկրները Լիբիայի ճամբարից 3,800 փախստականների տարհանման մասին են պայմանավորվել
ՄիջազգայինԵվրամիությունը եւ Աֆրիկայի երկրները Լիբիայի ճամբարից 3,800 փախստականների տարհանման մասին են պայմանավորվել: Որոշումը ԵՄ-Աֆրիկա երկօրյա գագաթաժողովի արդյունքում է ընդունվել, որը Կոտ դը Իվուարի մայրաքաղաք Աբիջանում է ավարտվել, հաղորդում է DW-ն:
Աֆրիկյան Միության (ԱՀ) հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակի Մահամատը նշել է, որ հայրենիք պետք է վերադառնան Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի մոտ գտնվող ճամբարում «անմարդկային պայմաններում» ապրող միգրանտները: Նրա խոսքով՝ նրանց թվում կան կանայք եւ երեխաներ: Փախստականներից շատերը ծնունդով Արեւմտյան Աֆրիկայից են, հաղորդում է AFP գործակալությունը:
ԱՀ նախագահ Ալֆա Կոնդեն նշել է, որ Աֆրիկան ոչ միայն «դրսից» է օգնություն ակնկալում, այլեւ ինքնուրույն է գործում: Մասնավորապես Մարոկոյի իշխանությունները փախստականների տարհանման համար ինքնաթիռներ կտրամադրեն:
«Մենք խնդրել ենք որ ԵՄ-ն աջակցի Մարոկոյի ջանքերին»,-ասել է նա, հաղորդում է epd-ն: