Արգենտինան դադարեցրեց կորած «Սան Խուան» սուզանավի անձնակազմին փրկելու գործողությունը
ՄիջազգայինԱրգենտինայի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ դադարեցնում են կորած «Սան Խուան» սուզանավի անձնակազմի 44 անդամներին փրկելու գործողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 1-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:
Ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Էնրիկե Բալբին պարզաբանել Է, որ ավելի քան 15 օր տեւած որոնումներն ընթացել են կրկնակի ավելի երկար, քան փրկության գործողության համար սահմանված Է նման դեպքերում:
Միեւնույն ժամանակ նա նշել Է, որ քանի դեռ նավը չի գտնվել, ռազմածովային ուժերը չեն հայտարարի անձնակազմի զոհվելու մասին: Ըստ որում նշվել Է, որ, եթե սուզանավին չի հաջողվել ջրի մակերես բարձրանալ, այնտեղ թթվածնի պաշարը կբավականացներ 10 օրվանից ոչ ավելի: Արգենտինայի հարավում որոնողական գործողությունը շարունակվում Է, դրան մասնակցում Է 12 երկիր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: