Խորենիացի փողոցի շենքերից մեկում քաղաքացին ընկել է վերելակի հորանը
ՀասարակությունԱյսօր՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 09:18-ին ահազանգ է ստացվելՀՀ ԱԻՆ, որ անհրաժեշտ է փրկարարական օգնություն Երևան քաղաքի Խորենիացի փողոցի թիվ 30 շենքում. քաղաքացի է ընկել վերելակի հորանը:
ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է որ, դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Ավելի ուշ հայտնեցին, որ Ա. Ե.-ն, ծնված1954 թ., վերելակի հորանն է ընկել շենքի առաջին հարկից:
Փրկարարների օգնությամբ հորանից դուրս է բերվել Ա. Ե-ին, վերջինիս մարմնական վնասվածքներով տեղափոխել են Էրեբունի Բժշկական կենտրոն: