Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռը կարող է ավելի քան 13 հազար կմ հաղթահարել. Սեուլ
ՄիջազգայինՀյուսիսային Կորեայի արձակած «Հվասոն 15» հրթիռը նոր տիպի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է, որը կարող է ավելի քան 13 հազար կմ հաղթահարել։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը, փոխանցում է Yonhap–ը։
«Մեր գնահատականներով փորձարկումները հաջողված են։ Եթե գործարկումը իրականացվեր նորմալ անկյան տակ, ապա հնարավոր կլիներ հաղթահարել ավելի քան 13 հազար կմ։ Դա նշանակում է, որ հրթիռը կարող է հասնել Վաշինգթոնին»,– հայտնել են ՊՆ–ից։