Թենիսիստ Նովակ Ջոկովիչը հայտնել է, որ Դարեկ Շտեպանեկը կմիանա իր թիմին
Սպորտ«Մեծ սաղավարտի» մրցումների կրկնակի հաղթող, սերբ Նովակ Ջոկովիչը հաստատել է այն տեղեկատվությունը, որ չեխ թենիսիստ Ռադեկ Շտեպանեկը կմիանա իր թիմին:
Այս մասին 30-ամյա բելգրադցին, որն ATP-ի վարկանիշային աղյուսակի 12-րդ հորիզոնականն է զբաղեցնում, հայտարարել է «Instagram»-ում ուղիղ եթերի ժամանակ:
Հիշեցնենք` Ջոկովիչը 2017 թվականի մայիսին հեռացրել է իր մարզիչ Մարիան Վայդային, ինչից հետո սկսել է համագործակցել ամերիկահայ Անդրե Աղասիի հետ` որպես խորհրդատու:
Սպասվում է, որ Շտեպանեկը կլինի Աղասիի օգնականը, ով կդառնա Ջոկովիչի գլխավոր մարզիչը 2018 թվականին: